Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը։
Արտահանողների զարգացման դրամաշնորհների (այսուհետ՝ ԱԶԴ) համընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Այս մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող ցանկացած ոլորտի համար։ Առաջնահերթությունը կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:
ԱԶԴ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։ ԱԶԴ ներքո ցանկացած դրամաշնորհ պետք է ընկած լինի ընդհանուր իրավասու ծախսերի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմերի միջև.
Դրամաշնորհը տրամադրում է ծրագրի ընդհանուր իրավասու ծախսերի 70%-ի չափով:
Դիմորդը (անհատական կազմակերպություն կամ կազմակերպությունների խումբ/կոնսորցիում, որը ներկայացնում է Համակարգողը) պետք է․
i. լինի իրավաբանական անձ՝ նվազագույնը 2 տարվա պետական գրանցմամբ,
ii. լինի շահույթ հետապնդող,
iii. հիմնված լինի Հայաստանի Հանրապետությունում,
iv. ուղղակիորեն պատասխանատու լինի Ծրագրի նախապատրաստման, իրականացման և կառավարման համար, չլինի միջնորդ,
v. կարողանա համաֆինանսավորել տվյալ Դրամաշնորհային Ծրագիրը։
Կազմակերպությունների խմբի դեպքում Համակարգողին վերաբերում են բոլոր չափանիշները, իսկ անդամներին վերաբերվում են միայն «ii» և «iii» չափանիշները։
Հայտերի ներկայացման սկիզբը՝ 05․02․2020
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20․03․2020, ժ․18:00
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և տեղեկատվական միջոցառումներին գրանցվելու համար դիմեք «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ՝ հեռ. 012 541648, 012 563714, 093 878790, [email protected]։