Սեյրան Օհանյանը՝ հողերը հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«2016 թվականի ապրիլյան պատերազմում չբացահայտված դրվագներ չկան, բայց դրա հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է շարունակի և ավարտին հասցնի իր աշխատանքը»,-այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ-ում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը բանակցել է շրջաններ հանձնելու մասով, Օհանյանը նշել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել․ «Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար: Ինձ հետ տարածքների հանձնման վերաբերյալ ոչ ոք խոսակցություն չի ունեցել»։

Փաշինյանի խոսքերի մասով, թե Ապրիլյանը Ռուսաստանի գիտությամբ է եղել, Օհանյանը նշել է՝ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանականն է:

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել