Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատությունում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։

«Բացի դասընթացի հիմքում դրված և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող ժողովրդավարության և քաղաքացու իրավունքների արժեքներից, այս փուլում կարևոր է նաև դասավանդման և ուսանողակենտրոն կրթության կազմակերպման նոր մոտեցումների ներդրումը կրթական համակարգում: Դասընթացն ընտրական գործընթացների բարելավման խոշոր ծրագրի մի մասն է, որի հաջողվածության գրավականներից մեկն ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանության ապահովումն է»,- նշել է նախարարի խորհրդական Ս. Կարաբեկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել