Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: