26 նոր հասցեներում լուսացույցեր կտեղադրվեն․ քաղաքապետարանը լուսացույցերի տեղադրման նախագծման մրցույթ է հայտարարել

Հետիոտնի անվտանգության բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է այս տարի Երևան քաղաքի փողոցներում տեղադրել թվով 26 հատ «հետիոտնի կանչով» լուսացույցով կահավորված հետիոտնային անցումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ստորև այդ լուսացույցերի տեղադրման հասցեներն են՝

  1. Քոչինյան հ.1 հասցեում (բենզալցակայանի մոտ),
  2. Երևանյան փողոցում (Սրբ. Հարություն եկեղեցու հարևանությամբ),
  3. Վ.Սարգսյան փողոցում (Հանրապետության հրապարակի մուտքի մոտ),
  4. Աբովյան փողոցում (Հանրապետության հրապարակի մուտքի մոտ),
  5. Վ.Սարգսյան (Հանրապետության հրապարակի ելքի մոտ),
  6. Հ.Հովսեփյան փողոցում (h.հ.4 և 3 հասցեների հարևանությամբ),
  7. Արշակունյաց պողոտայում (հ.հ.278/4 և 119/10 հասցեների
    հարևանությամբ),
  8. Արտաշիսյան փողոցում (հ.81/6 հասցեի հարևանությամբ),
  9. Սարյան փողոցում (հ.8/1 հասցեի հարևանությամբ),
  10. Մայիսի 9-ի փողոցում (հ.15 հասցեի հարևանությամբ),
  11. Ռոստովյան փողոցում (հ.հ.116/8 և 7/8 հասցեների հարևանությամբ),
  12. Ազատամարտիկների փողոցում (հ.76/5 հասցեի հարևանությամբ),
  13. Տ.Պետրոսյան փողոցում (հ.45/3 հասցեի հարևանությամբ),
  14. Քոչինյան փողոցում (հ.44/3 հասցեի հարևանությամբ),
  15. Սասնա Ծռեր փողոցում (Եկեղեցու հարևանությամբ),
  16. Բաբաջանյան փողոցում (հ.40/3 հասցեի հարևանությամբ),
  17. Է.Հասրաթյան փողոցում (հ.5 հասցեի հարևանությամբ),
  18. Արշակունյաց պողոտայում (119/6 հասցեի հարևանությամբ),
  19. Շիրակի փողոցում (հ.3 հասցեի հարևանությամբ),
  20. Էրեբունու փողոցում (հ.28 հասցեի հարևանությամբ),
  21. Արցախի պողոտայում (հ.18 հասցեի հարևանությամբ),
  22. Արցախի պողոտայում (հ.32/3 հասցեի հարևանությամբ),
  23. Պռոշյան փողոցում (հ.հ.21/1 և 43/10 հասցեների հարևանությամբ),
  24. Գ.Չաուշի փողոցում (հ.7/4 հասցեի հարևանությամբ),
  25. Բեկնազարյան փողոցում (հ.27/11 հասցեի հարևանությամբ),
  26. Արշակունյաց պողոտայում (Կոմիտասի անվան Պանթեոնի և 25 շենքի
    հարևանությամբ)։

Օրեր առաջ Շիրակի փողոցում երեխայի մահվան պատճառ դարձած ողբերգական վթարը նորից ճանապարհային անվտանգության շուրջ օրախնդիր քննարկման առիթ է դարձել։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ողբերգության օրը դժվարանում էի ինչ-որ բան գրել այդ առիթով։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկանա թեմային վերաբերող որոշ մանրամասներին։

52 դպրոցից 2019-ի ապրիլին հայց է գնացել Շենգավիթի վ/շ, որպեսզի վտանգավոր անցման տեղում ԱՐԳԵԼԱԹՈւՄԲ կառուցվի։ Թաղապետարանը, հիմնվելով շինբարեկարգման վարչության եզրակացության վրա, հայտնել է, որ արգելաթմբի տեղադրումը նպատակահարմար չէ։ Փոխարենը, որոշվել է այդ տեղում դնել կանչով կարգավորվող լուսացույց։

Արդեն 2019-ի դեկտեմբերի 6-ին քաղաքապետարանը, համաձայն ընթացակարգի, լուսացույցերի տեղադրման նախագծման մրցույթ է հայտարարել, ուշադրություն, 26 փողոցներում, այդ թվում՝ Շիրակի փողոցում, 52 դպրոցի դիմաց։

Ճանապարհային անվտանգությունը քաղաքապետարանի առաջնահերթությունների թվում է, եւ համալիր գործողություններ են արվում՝ համայնքի տարածքում ճանապարհային զոհերի թիվը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։

Տեղեկացնում եմ նաեւ, որ կոնկրետ լուսացույցերի տեղադրումը քաղաքապետարանի ԿԱՄԱՎՈՐ լիազորությունն է։

Հ.Գ. Գիտեմ, որ փոքրիկ Էլենի, եւ Հայաստանում տարեկան մի քանի հարյուր ճանապարհային զոհերի հարազատների ցավը էս պարզաբանումը չի մեղմի։ Սգում ենք նրանց հետ միասին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել