Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը:
Պարզվել է, որ Ն. Մալյանը գտնվում է Ոստիկանությունում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանություն:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները բերման ենթարկում հասարակական գործիչ Նարեկ Մալյանին։ Նրան տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն»: