Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ Նարեկ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության 6-րդ վարչություն։
«Նալբանդյան փողոց։ Գնում եմ՝ փորձեմ տեղում պարզեմ պատճառները»,-նշել է նա։
Ավելի վաղ քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Նշենք, որ ոստիկանությունը չի պատասխանում զանգերին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
https://www.facebook.com/Iravabannet/videos/563113397630050/