Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրաման է ստորագրել պրոբացիայի ծառայությանը ծառայողական ավտոմեքենա հատկացնելու մասին:
Հրամանում ասվում է.
«Աշխատանքային անհրաժեշտությամբ պայամանավորված արդարադատության նախարարության գույքի կազմում առկա Mitsubishi Pajero (հաշվառման համարանիշը՝ 650 ՏՏ 03, նույնականացման համարը՝ JMYLRV73W7J705524) ծառայողական ավտոմեքենան հատկացնել պրոբացիայի ծառայությանը՝ ծառայողական նպատակով սպասարկման համար»: