Ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարի 27-ին Թուրքիայում երկրաշարժից 39-ը մարդ է զոհվել։ Փլատակներից հաջողվել է փրկել 45 անձի, ավելի քան 1600 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, գրում է Deutsche Welle-ն։
Փրկարարներն ու կամավորները ցնցումներին հաջորդած օրերին շարունակել են մաքրել փլատակները Էլյազիգ գավառում ուժգին երկրշարժից հետո։ Փրկարար աշխատանքներին մասնակցել է մոտ 4000 փրկարար և 22 շուն։
Փրկարար աշխատանքները շարունակվում են՝ դեռ 2 անհետ կորած կա։ 6,8 մագնիտուդով երկրաշարժից 76 շենք է փլուզվել, վնասվել են հազարավոր բնակելի տներ։ Աղետի վայրում վրանային ավան է տեղակայվել։
Հունվարի 24-ին Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ։ Օջախի խորությունը 10 կմ էր։