Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից․ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

лԵլնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ»,-նշված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել