Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին հրամանաագիր է ստորագրեել, որով Անդրանիկ Մակարյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»: