Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որով Արթուր Բաղդասարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: