Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել։

Հարգելի’ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր տրանսպորտային միջոցը հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։

Ճանապարհային ոստիկանությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել