Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։
Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,-նշել է նա:
Նշենք, որ հանրապետության տարածքում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: