Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ նախաքննությամբ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել:

Քննչական կոմիտեի համար նման տեղեկատվության տարածման պատճառ է հանդիսացել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը: ՔԿ-ն մասնավորապես գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթում այսօր, Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության վերաբերյալ հրապարակված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ Գ.Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել