Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել ՌԴ-ի գիտությամբ և համաձայնությամբ․ Նիկոլ Փաշինյանը հարցը քննարկել է ՌԴ իշխանությունների հետ

«Ինչ-որ ասել եմ 2016 թվականին, դա մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջում կա և ես ավելին ասեմ, ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաաստանի մեր գործընկերների հետ և ես շատ ուրախ եմ, որ բարեկամական եղբայրական, դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասպանները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2016 թվականին հայտարարել էինք, որ ապրիլյան պատերազմը կազմակերպված է եղել Ռուսաստանի կողմից, հիմա էլ եք այդպես մտածում, թե՝ ոչ:

Հարցին, թե դուք փաստեր ունեիք, վարչապետը պատասխանեց՝ այո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել