Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 6-րդ ենթակետով և 63-րդ կետով.
Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Զավեն Մելքոնյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչում»։