Հրայր Թովմասյանը ասել է ինձ՝ քանի որ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին։
Նրա խոսքով՝ վերջինս իր ծառայություններն է առաջարկել իրեն։
«Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը։ Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենալ։ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-նշել է նա։
Փաշինյանը անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին։
Մանրամասները՝ տեսանյութում