10 ուղղությունով թռիչքների մասին հայտարարվել է կամ հայտ կա, այդ թվում` Փարիզ և Ռիգա․ Նիկոլ Փաշինյան

Եթե մինչև 2018-ի հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեմ (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք, Մյունխեն, Սալոնիկ (Ryanair) և Ռիգա՝ (airBaltic)»,-նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բազմաթիվ քաղքացիներ շաբաթ-կիրակիները Հռոմում ու Միլանում անցկացնելու պրակտիկա են որդեգրել, քանի որ €50-ով երկկողմանի թռիչքի տոմս է ձեռք բերվում․ «25 տարի ՀՀ-ում խոսվում էր, որ ավիատոմսերի շուկայում խնդիր ունենք, իսկ Կառավարությունը հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է, այնպես է, ինչպես կա: Հիմա մենք տեսանք ՝ ինչպիսին է իրականությունը»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից ազատել դեպի ՀՀ չվերթներ իրականացնող նոր ավիաընկերություններին: Դեպի Հայաստան չվերթներ բացելու մասին էին հայտարարել Ryanair և Wizz Air բյուջետային ավիաընկերությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել