2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը կազմում է վերոնշված գումարի 1.4%-ը:
Փաշինյանը նշեց նաև, որ եթե հնարավորություն ունենար՝ կբարձրացներ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալների աշխատավարձը։
Մանրամասները՝ տեսանյութում