Լեռներում մոլորված ռուսական արշավախմբի գտնվելու վայրը հայտնի է․ ԱԻՆ-ը մոտենում է

Հունվարի 24-ին Հայաստանի լեռներում մոլորված ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են հունվարի 25-ի վաղ առավոտյան։ Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով եղանակային պայմանները` լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները հունվարի 24-ին դադարեցվել էին։

Հունվարի 25-ի` ժամը 05:20-ին, նրանց որոնելու էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին` ժամը 08:28-ին, 911-ն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ հեռավորությամբ գտնվող արշավախմբին (բաղկացած ՌԴ 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել էր) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոն տեղեկացրել էր, որ վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել