Ազգային ժողովում քննարկվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
Պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, թե քանի՞ ուսուցիչ կա այժմ աշխատող՝ դրուքյների քանակին համապատասխան, որքա՞ն է կազմում ուսուցչի մեկ դրույքի աշխատավարձի չափը, և ի՞նչ համակարգի հիման վրա են վարձատրվում դասղեկները։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ արդեն շրջանառվում է ֆինանսավորման նոր բանաձև և հունվար ամսվա ֆինանսավորումը կիրականացվի այդ բանաձևով․ «Ինչը ենթադրում է, ոչ միայն աշակերտների թվով ֆինանսավորում, այլև՝ ընստ այն ծավաների, որոնք այդ դպրոցներում կան, մասնավորապես հաշվի առնելով դասարանների քանակը։ Մենք սահմանել ենք նաև ուսուցիչների նվազագույն՝ 108 հազար դրամ գումարը՝ 1 դրույքի համար, որովհետև շատ հաճախ դպրոցներում սա տատանվում էր և մեր հաշվարկներով մոտ 140 դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա»,-ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում