ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 20-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը:
Օրակարգում են նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: