ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի ԱՂԱԲԵԿՈՎԻՆ (Բելառուս) պարգևատրել Երախտագիտության մեդալով»: