Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից․ Հրայր Թովմասյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 24-ին, Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը։ Հրայր Թովմասյանը լրագրողներին շնորհակալություն հայտնեց՝ իր տան խուզարկության գործընթացին համակ ուշադրությամբ հետևելու համար։

«Հանրային վերահսկողությունն ինձ համար շատ կարևոր է։ Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության և այսօր տանն էր ինչ-որ քննչական գործողություններ կատարվել, իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է, որ այդ ամբողջը ձայնագրվի։ Վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է այսօրով չի ավարտվելու։ Իրոք ցավ եմ ապրում դրա համար, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ ապացուցողական բազան, թե ոչ ինչ ասաց, ոնց վարվեց՝ չի լինելու։ Ես իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունն ու բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն»,-նշեց Սահմանադրական դատարանի նախագահը։

Նա նաև հավելեց, որ իր համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալն ու մերժելը իրենք միջնորդությունները՝ թե հարցաքաննությունը, և թե՛ տան խուզարկությունը չձայնագրվելու հարցում՝ հետագա տարընթերցումներից ու տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար։

«Ցավոք սրտի, ան ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում՝ իմ շուրջ, Սահմանադչական դատարանի շուրջ, գալիս է հիմանվորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, և որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից, որպես ՍԴ նախագահ։ Այդ ամբողջը արվում է շատ կոպիտ և արդեն ակնհայտ և դրա մասին այլևս իմ ասելով չէ, որ ոչ միայն հանրությունը, այև միջազգային հանրությունը դրա մասին տեղյակ է։ Ինձ համար «Հրայր Թովմասյանի խնդիրը» երկրորդական, երրորդական է։ Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ, թույլ տվեք օգտագործել այդ բառը, մսխել»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Նա նաև հավելեց, որ Ազգային անվտանգության նախկին տնօրենն այդ մասին ակնկարկներ է արել․ «Ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի ինքն այդ ամբողջի մասին լռի։ Եվ այդ ամբողջ պրոցեսները՝ երբ ենք սկսվել, ինչ է սկսվել, իմ հետ ինչ են խոսել․․ այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,-հավելեց Սահմանադրական դատարանի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել