Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումը՝ ՀՀ արդարադատության նախարարությունում 2020 թվականի հունվարի 21-ին անցկացվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգում՝ ՀՀ արդադարադատության նախարարի՝ 2020 թվականի հունվարի 9-ի թիվ 3-Ա հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների մասնակցությամբ:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հայտ էր ներկայացրել միայն «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամը:
Հաշվի առնելով, որ «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամը չի համապատասխանում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման հավելված 2-ի 7-րդ կետի պահանջներին, քանի որ չի հանդիսանում հասարակական կազմակերպություն՝ որոշվել է «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի ներկայացրած հայտին ընթացք չտալ:
Կից՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման արձանագրությունը և Հանձնաժողովի՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին որոշումը :