Կառավարություն հունվարի 23-ի նիստին որոշում ընդունեց աշխատանքային օրի տեղափոխման մասին։
2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օր:
Նշենք, որ«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
«Եվ մեկ այսպիսի օր ենք ունենալու, մայիսի 29-ին առաջարկվելու է տեղափոխել և ևս 4 ոչ աշխատանքային օրեր են լինելու այդ ժամանակ»,-նշեց Ավինյանը։
Մայիսի 28, 29, 30, 31 կլինեն ոչ աշխատանքային։ Փոխարենը աշխատանքային կդառնա հունիսի 6-ը։
Հիշեցնենք, որ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է, իսկ մայիսի 29-ը՝ ուրբաթ։