ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:
Նախագիծը ընդունվեց 113 կողմ, 1 դեմ ձայներով:
Նշվում է, որ սա բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: