ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել

2019-ին Հայաստանի 24,000 քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, տեղեկացնում են ՌԴ ՆԳՆ-ից: 2018-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել ՀՀ 27,100 քաղաքացի, 2017-ին՝ 25,144: 2019-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2500 քաղաքացի, Ադրբեջանի՝ 13.5 հզր:

Ընդհանուր առմամբ, 2019-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 498,000 մարդ՝ աճը կազմել է 80%: Նրանց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են: Թեև Ուկրաինան չունի ՌԴ հետ երկքաղաքացիության մասին օրենք՝ ՌԴ-ն ուկրաինացիներին ռուսական անձնագրեր է տրամադրում՝ չպահանջելով հրաժարվել ուկրաինականից:

2019-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների քանակով ուկրաինացիներին հաջորդում են ղազախստանցիները՝ 50.5 հազար մարդ, Տաջիկստանի քաղաքացիները՝ 45,000, երրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են:

Աճը պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որոնք պարզեցնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը: 2014-ից ՌԴ-ում ռուսալեզու հայրենակիցների համար քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվել:

Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով՝ առանց պահպանելու երկրում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել