Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողներին ուսանողական նպաստներ կտրամադրվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Նախատեսվում է, որ  պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում կտրամադրի` ՀՀ մասնակցությամբ հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողներին:

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողներին ուսանողական նպաստներ կտրամադրվեն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահից մինչև ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան երեխաների չափահաս դառնալը:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին  կներկայացնի մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը:

Առաջին կուրսում պետական կրթաթոշակ  կտրամադրվի պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել