Տավուշի մարզպետը՝ ինքնաթիռի ենթադրյալ անկման մասին

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել: Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, ինչպես նաև Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:

Նշենք, որ նույն աղմուկը կար նաեւ Լոռու մարզում, քանի որ պայթյունի հուժկու ձայներ էին լսվել նաեւ մարզկենտրոն Վանաձորում, Գուգարք գյուղում ու հարակից բնակավայրերում:

«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»,- գրել է Չոբանյանը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում ասվում է՝ Հայաստանում ռուսական ավիաբազայի «Էրեբունի» ռազմական ավիացիայի Ми-8МТВ ռազմական տրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուներն օրվա ընթացքում կատարել են պարզ և բարդ հնարքներ՝ բարդ եղանակային պայմաններում:

Հայտարարությունում նշվում է, որ օդաչուների և թռիչքային տեխնիկայի մասնագետներից շուրջ 100 զինծառայող ներգրավվել է գործնական վարժանքներին, ներառվել՝ ցամաքային և ավիացիոն ռազմական տեխնիկայի շուրջ 30 ստորաբաժանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել