Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զահուհի Բաթոյանը առաջարկում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարել։
Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակներում տալ ընթացիկ միջանկյալ լուծում, այն մոտեցմամբ, որ ապահովվի սահուն անցում դեպի ամբողջական համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսված են:
Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունը աղքատության (առավելապես ծայրահեղ) մակարդակի վրա (աղքատության մակարդակը 2.6 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոսի փոխարեն 3.6 տոկոս, կլիներ ընտանեկան և սոցիալական նպաստների բացակայության պայմաններում ) նախածով առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները, անփոփոխ: Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է 2020 թվականի համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00: Կատարված վերլուծությունների տվյալների համաձայն նպաստի իրավունքը պահպանում են 11354 ընտանիք, նպաստառու են դառնում՝ 962 նոր ընտանիքներ:
Առաջարկված փոփոխության, ինչպես նաև 2019-ին իրականացված այլ փոփոխությունների՝ մասնավորապես սեզոնային աշխատանքի իրականացման պարագայում նպաստի համակարգից դուրս չմնալու, «Նպաստ+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունների պայմաններում կանխատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրից օգտվող ընտանիքների թիվը կհասնի շուրջ՝ 98763-ի: