Լիբանանի նոր կառավարության կազմում ևս հայազգի նախարար ունենք: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Վարդինե Օհանյանին վստահվել է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը: Ի դեպ, սա առաջին անգամն է, որ Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշակավում»,-նշել է գրասենյակը:
Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը: