«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա են թափուր հաստիքներ. աշխատավարձը 180 հազար դրամ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար։

Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգևատրումով) միջին խմբի համար 180.000 ՀՀ դրամի, իսկ կրտսեր խմբի համար 162.000 ՀՀ դրամի սահմաններում է:

Ընդունվելու համար կարող են դիմել միջին խմբի (սպայական) պաշտոնների մասով` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան քաղաքացիները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2 կամ զանգահարել 060 37 11 72 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել