Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ջորդի Ջոաո Մանրոյ Արարատ և Արթուր Գեղամի Դանիելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին նախագիծը:
Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին` Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ (ծնված` 1996 թվականի հունվարի 3-ին), Արթուր Գեղամի Դանիելյանին (ծնված` 1998 թվականի փետրվարի 9-ին):
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀՆախագահի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի № 399-Ա հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ և Արթուր Գեղամի Դանիելյանին որոնք հանդես են գալու ֆուտբոլի ազգային հավաքական թիմում: