Առաջարկվում է սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին

Կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների  մասին» համաձայնագիրը վավերացնել:

Նախագծով նախատեսվում է վավերացնել 2018թ. նոյեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը:

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով նախատեսվում է դիմել  ՀՀ սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ կնշանակվի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել