500-ից ավելի թափուր աշխատատեղ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Այսպիսով, կանաչապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարները կկենտրոնացվեն։ Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ։

Հետևյալ հաստիքները համալրելու համար կարող եք ինքնակենսագրականները (նկարով) ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին` [email protected]՝ նշելով հաստիքը:

  • Տնօրենի օգնական,
  • Փորձագետ,
  • Գործավար,
  • Հաշվապահ,
  • Հաշվետար գանձապահ,
  • Կադրերի մասնագետ,
  • Հասարակության հետ կապերի մասնագետ,
  • Լանդշաֆտային ճարտարապետ,
  •  Լանդշաֆտային ճարտարապետության դիզայներ,
  •  Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի ինժեներ,
  •  Քարտեզագրող,
  •  ՏՏ մասնագետ,
  • Գնումների մասնագետ,
  •  Բաց և փակ գրունտի մասնագետ,
  •  Պահակ,
  •  Պահեստապետ,
  •  Զոդող,
  •  Սղոցավար,
  •  Թափոնների տեսակավորման մասնագետ,
  •  Տրակտորիստ,
  • Վարորդ,
  • Հատուկ տեխնիկայի վարորդ,
  • Ավտոընթացագործ,
  • Ավտոէլեկտրիկ,
  • Բույսերի պաշտպան,
  • Էկոլոգ,
  • Հողագետ,
  • Դենդրոլոգ,
  • Օպերատոր,
  • Վարպետ,
  • Այգեպան բանվոր,
  • Ոռոգման ցանցի սպասարկող մասնագետ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել