Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը ներկայացրել է Ծովային օրենսգրքի նախագիծ, որով ՀՀ-ն իրավունք կունենա օգտագործել 3-րդ երկրի տարածքը և ունենալ իր նավերը:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ դրոշը մշտապես պետք է բարձրացվի ՀՀ ռեգիստրում գրանցված նավերի, օդային և ջրային այլ տրանսպորտային միջոցների վրա:
ՀՀ դրոշը պետք է տեղադրվի` ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Նախագահի աշխատակազմի ղեկավարի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, կենտրոնական բանկի նախագահի, հաշվեքննիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, , դատավորների և դատախազների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի), օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:
ՀՀ տարածքում ՀՀ դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու և տեղադրելու անհրաժեշտության դեպքում ՀՀ դրոշը պետք է բարձրացվի և տեղադրվի ձախ կողմից առաջին դիրքում (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ Շենքերի ներսում Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության գերբի հետ միաժամանակյա տեղադրման դեպքում ՀՀ դրոշը պետք է տեղադրվի գերբից ցածր՝ ձախ դիրքում (դեմքով դեպի գերբը):
Գունաթափված, մաշված, ամբողջականությունը կորցրած ՀՀ դրոշի օգտահանման պատասխանատվությունը և հնարավոր ֆինանսական ծախսը կդրվի այն տեղադրող և գործածող իրավաբանական կամ ֆիզիկական անձի վրա:
Մանրամասները այստեղ