Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել անդրադառնալով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ հարցին:

«Ուսումնասիրության արդյունքներով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել՝ առաջարկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման նպատակով սահմանել միմյանց հետ առերևույթ առնչակցվող վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների այնպիսի կարգավորումներ (հաշվի առնելով նաև միջազգային փորձը) և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել