Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ հինգ օր առաջ հանրագրով հիշեցրեցինք, որ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Edmon Marukyanը դեկտեմբերին ի շարս այլոց մի կեղծ թեզ է նետել լրատվական դաշտ՝ հայտարարելով, թե իբր Երևանի քաղաքապետարանը «Կամազ չի նվեր ստացել, այլ փողն է վերցրել»՝ ակնարկելով դրանում իբր կոռուպցիոն ռիսկի առկայությունը:
Հրապարակեցինք քաղաքապետ Մարությանի հորդորը՝ ուղղված Է. Մարուքյանին՝ հերքել ակնհայտ կեղծիքը, կամ փորձել փաստեր ներկայացնել: Մինչ օրս, սակայն, որևէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա:
Այնուհանդերձ, հուսով ենք, որ Էդմոն Մարուքյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, հարգանք կդրսևորի իր լսարանի հանդեպ և պարզաբանում կներկայացնի իր վերոնշյալ արտահայտության վերաբերյալ՝ հերքելով կամ հաստատող փաստեր ներկայացնելով:
Նույնը, ի դեպ, վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը, ըստ էության հետևելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, եթերում կրկնել էր նույն կեղծ թեզը (մանրամասները՝ մեկնաբանությունում)»: