ԱՆ պարզաբանումը՝ Վարդենիսի ծննդատունը փակելու լուրերի մասին

Վարդենիսի հիվանդանոցի մանկաբարձական ծառայության մասով պետական պատվերը բավարարարվել է նախարարության կողմից, քանի որ վերջինս համապատասխանում է առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշներին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Անհասկանալի է ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեի մտահոգությունը, թե իբր նախարարությունը «Վարդենիսի ծննդատունը փակելու որոշում է կայացրել»:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նման լուրերը կարելի է նախապես ճշտել ոլորտը կարգավորող մարմնից՝ առողջապահության նախարարությունից, հնարավոր ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար»,-նշված է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել