Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ, հայտնում է ԱԻՆ-ը։
Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա մշտադիտարկում է անում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ-ում ու Արցախում։
Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին գրանցված երկրաշարժին հետևել է 24 հետցնցում, առավելագույնը 2.4 մագնիտուդ։
Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։