«Դալմա Գարդեն Մոլում» կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել, հայտնում են առևտրի կենտրոնից` հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության և Քաղաքաշինության պետական կոմիտեի շրջայցերի ընթացքում ուսումնասիրությունների արդյունքներին։
Նշվում է, որ շենքն ապահով է և ամուր։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին առևտրի կենտրոնում ցնցումներ էին զգացվել: Շենքից տարհանել էին այցելուներին և աշխատակիցներին։ Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ցնցումների հնարավոր պատճառը շենքում օդորակիչների հնարավոր անսարքությունն է: «Դալմա Գարդեն Մոլի» ղեկավարությունը հայտնել էր, որ աշխատանքները կվերսկսվեն պատկան մարմինների կողմից գրավոր թույտվություն ստանալուց հետո: