«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է.
«Հարգելի Ryanair ավիաընկերության ուղևորներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանից բյուջետային ավիաընկերությունով մեկնելիս Դուք կարող եք գնումներ կատարել DufryArmenia անմաքս խանութներից:
Գնված ապրանքներն օդանավով փոխադրելու դեպքում հարկավոր չէ հավելյալ գումար վճարել ավիաընկերությանը:
Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ և անվտանգ չվերթեր»: