Հրազենը, որով մահացու վնասվածք է ստացել Գեորգի Կուտոյանը, նա ստացել է պարգևատրման կարգով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Զենքը նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։
«Սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, եղել են բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ»,-նշել է նա։
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշենք, որ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը ինքնասպանության հասցնելն է։
«Խնդրում եմ հոդվածով չխաբնվել։ Այս պահին հարուցում են 110-րդ հոդվածով»,-նշեց Մելիքյանը։
Փորաքննությամբ կպարզվի, արյան մեջ սպիրտ եղել է, թե՝ ոչ։ Պարկուճները եղել 30-ից 40-ը։ Կուտոյանը հրազենային վնասվածք է ստացել քունքի շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում