ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից:
Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային: Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը:
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին: Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո»: