Զբաղվածության մակարդակը 2019թ.-ի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3%` 2018թ.-ի 46,8%-ի և 2017թ.-ի 46,3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ 2019թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018թ.-ի 20,1%-ի և 2017թ.-ի 19,9%-ի փոխարեն: