«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:
2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար կապահովագրվի թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, 3 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, և Տավուշ), գարնանային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր):
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ