Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախատեսվում է, որ Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում տեղակայված արդարադատության նախարարության վարչական շենքը կներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունը կիրականացվի համապատասխան լիազոր մարմնի կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի պահպանությունն ու անվտանգությունը: