Մսավաճառները պահանջում են սննդի անվտանգությունը չխստացնել ու ցույցի վայրում ծխախոտի մնացորդներ են թողնում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության շենքի դիմաց մսավաճառների բողոքի ցույցին՝ ուշադրություն հրավիրելով ակցիայից հետո ծխախոտի բազմաթիվ մնացորդներին այդ վայրում:

«Այսօր մսավաճառներն ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության և այլ պայմանները չխստացնենք»,- ասվում է նրա ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ գյուղացիները, մասնավորապես, դժգոհում էին սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ըստ ցուցարարների՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու: Նրանք մատնանշում էին նաև ծախսերի ավելացումը՝ մեկ ցլիկի մորթը սպանդանոցում իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել